25 սմ-ով ցածր նախորդ տարվա ցուցանիշից. Սևանա լճի մակարդակի շարունակական անկումը

25 սմ-ով ցածր նախորդ տարվա ցուցանիշից. Սևանա լճի մակարդակի շարունակական անկումը

Սևանա լճի մակարդակը 2023թ. հունիսի 12-ին կազմում է 1900,51 սմ, ինչը 25 սմ-ով ցածր է նախորդ տարի նույն օրը գրանցված ցուցանիշից (1900,76 սմ): 

Նշենք, որ մակարդակի անկմանը նպաստում են նաև մայիսից մեկնարկած ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումները: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ ոռոգման նպատակով հունիսի 12-ի դրությամբ բաց է թողնվել 40,810 խմ ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարով լիճ է մուտք գործել 68,482 մլն խմ ջուր:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառել է Սևանա լճի վերաբերյալ 2 օրենքներում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, որոնց ընդունմամբ կբացառվի Սևանա լճից հավելյալ ջրառի իրականացումը: Օրենքով սահմանված կարգով Սևանա լճից ոռոգման համար կարելի է իրականացնել առավելագույնը 170 միլիոն խմ ջրառ։

Հունիս 12, 2023 at 17:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր