2023թ. սեպտեմբերի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս է բերվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ խեցգետիններն ու խեցգետնաորսիչները դուրս են բերվել Չկալովկա և Դրախտիկ բնակավայրերին հարակից հանրային լողափի ափամերձ հատվածներից:
Նշենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Սեպտեմբեր 14, 2023 at 10:21