Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 միլիոն դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։
Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Հունվար 11, 2024 at 17:06