Իրականում մշակվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու միջոցառումների մասին որոշման նախագիծ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Ջրային կոմիտեն պարզաբանում են

Իրականում մշակվում է  Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու միջոցառումների մասին որոշման  նախագիծ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Ջրային կոմիտեն պարզաբանում են

Սույն թվականի մարտի 6-ին ԷկոԼուրը հրապարակեց «Ջրային կոմիտեն մշակում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ» վերնագրով նյութը, որում նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն մշակում է «Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նպատակով միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ։ Այս նախագծի վերաբերյալ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Այսօր ԷկոԼուրը պարզաբանում ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և Ջրային կոմիտեից, որ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ որոշման նախագծի վերնագրում վրիպակ է եղել: Իրականում մշակվում է  «Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու նպատակով միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծ:

Մարտ 07, 2024 at 19:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր