

Սևանա լճից ոռոգման նպատակով արդեն Սևանից ջրառ է իրականացվում։ Այս տարի Սևանա լճից նախատեսված է մինչև 170 միլիոն խմ ջրառ իրականացնել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ լճից արդեն բաց է թողնվել 0,533 միլիոն խմ ջուր։
Լճի մակարդակը հունիսի 17-ի դրությամբ 1900․63 մ է։ Այն 11 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից։
Հունիս 17, 2024 at 17:15