

Սևանա լիճը 2025 թվականը դիմավորել է դրական հաշվեկշռով։ Նշենք, որ վերջին մի քանի տարիներին լիճն անընդմեջ ունենում էր բացասական հաշվեկշիռ։ 2024 թվականի դեկտեմբերի վերջին լճի մակարդակը կազմել է 1900․39 սմ՝ 22 սմ բարձր 2023 թվականի տարեվերջյան մակարդակից։
2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ լճի մակարդակը 21սմ բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից և կազմում է 1900․36 սմ։ Այս տարվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1․860 միլիոն խմ ջուր։
Նախորդ տարվա համեմատ ջրամբարները ևս ավելի ջրառատ են։ 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարում կա 382 միլիոն խմ ջուր, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարում՝ 16․6 միլիոն խմ ջուր, 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում՝ 27․6 միլիոն խմ ջուր, 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարում՝ 5․89 միլիոն խմ ջուր։
Հունվար 31, 2025 at 15:32