

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ 2025թ․ մայիսի 12-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.64 մ, ինչը 22 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից՝ 1900.42 մ-ից։ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից լճի մակարդակը բարձր է 25 սմ-ով։
2025 թվականի հունվարի 1-ից Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է եղել 57.172 միլիոն խմ ջուր։
Մայիս 12, 2025 at 16:37