

«Պարենային անվտանգության ապահովում Վայոց ձոր մարզի Գնդեվազ բնակավայրում» ծրագրի շրջանակում արդիականացվել և վերազինվել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի ոռոգման համակարգերը։ Ընդհանուր առմամբ, դեգրադացված հողերի վերականգնման նպատակով կառուցվել է 2876 մ խողովակաշար և 700 մ դարավանդային հարթակներ։ Այժմ արդեն ոռոգելի է դարձել Գնդեվազի շուրջ 120 հա հող։ Ծրագիրը նպաստել է նոր այգիների հիմնադրմանը, շուրջ 180 ընտանիքների եկամտի աճին, ինչը կօգնի մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը։
«Պարենային անվտանգության ապահովում Վայոց ձոր մարզի Գնդեվազ բնակավայրում» ծրագիրն իրականացվել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի (UNDP in Armenia, GEF Small Grants Programme) աջակցությամբ, ինչպես նաև Ջերմուկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
«Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական» ՀԿ
Ծրագրի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Մայիս 26, 2025 at 16:20
