ԱՐԳԻՃԻԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՎՃՌՈՐՈՇ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ

ԱՐԳԻՃԻԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՎՃՌՈՐՈՇ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ

ԱրմԻնֆո

ՀՀ Բնապահպանության նախարարության հայտարարությունները, թե Արգիճիի վրա ՀԷԿ-ի կառուցումը վնաս չի հասցրել Սևանի էկոհամակարգին, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

«Բնապահպանական տեսչությունը պետք է գնահատեր վնասը և կազմված ակտը ներկայացներ Դատախազությանը: Սակայն, Տեսչությունը դա չի անում, և վերջինիս հայտարարությունները, թե վնաս չի հասցվել, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Զարաֆյանը:

Նա հիշեցրել է, որ 2010 թվականին ՀԷԿ-ի կառուցումն ապօրինի է ճանաչվել հեղինակավոր գերատեսչությունների մակարդակով: Նրա խոսքով, պատասխանատվությունն այն բանի համար, որ ապօրինի կառուցված ՀԷԿ-ն այդպես էլ չի ապամոնտաժվել, ընկնում է Դատախազության և Բնապահպանության նախարարության վրա, որոնք այդպես էլ չեն համարձակվում վճռորոշ քայլ կատարել: Հետաքրքիր է, որ երբ Արգիճիի հետ կապված սկանդալն ամենաեռուն շրջանում էր, լուրեր էին հայտնվել այն մասին, որ այդ հարցում խոսքը վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրմանը, այլ նաև քաղցրահամ ջրի արտասահմանում վաճառքին:

«Ջրի հարցը Հայաստանի համար չափազանց ակտուալ է, այնպես որ` ինչ-որ մեկի գրպանը հարստացնելու համար ջուր քաշելը քաղաքականություն չէ, այլ ուղղակի կողոպուտ»,- ասել է Զարաֆյանը:

Հունվար 19, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր