

ԷկոԼուր
Նոյեմբերի 30-ին` ժամը 13:00-ին, տեղի կունենա «ԷկոԼուր»-ի «Ով կգոյատեւի Սեւանում» փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային շնորհանդեսը: Ֆիլմում ներկայացված են խնդիրներ, որոնք կապված են 35 միլիարդ խմ ծավալով Կովկասի տարածաշրջանի խմելու ջրի ամենախոշոր ռեզերվուարի պահպանման հետ: Ֆիլմի թեժ հարցերն են` ինչո՞ւ Սեւանից բաց թողեցին աննախադեպ ծավալով ջուր, ինչի՞ համար է վճարում պետական բյուջեն, կարելի՞ է արդյոք վերականգնել կորցրած ձկնապաշարները, ո՞վ է թույլ տվել ձեռք տալ գետերին եւ, վերջապես, ու՞ր են գնում բյուջետային միջոցները: Նկարահանումներն իրականացվել են Սեւանա լճի ափամերձ 40 համայնքներում:
Նոյեմբեր 28, 2012 at 15:32
