«Էմի ֆրութ» ընկերությունը մտադիր է զբաղեցնել Սեւանա լճի ջրային հայելու 500 հեկտարը իշխանի արհեստական բուծման համար

«Էմի ֆրութ» ընկերությունը մտադիր է զբաղեցնել Սեւանա լճի ջրային հայելու 500 հեկտարը իշխանի արհեստական բուծման համար

ԷկոԼուր

«Էմի ֆրութ» ընկերությունը, որը զբաղվում է Սեւանա լճում արհեստական եղանակով իշխանի բուծմամբ, մտադիր է զբաղեցնել լճի ջրային հայելու 500 հեկտարը: Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2012թ. եւ առաջացրել է էկոլոգիական հասարակության բացասական ռեակցիան: Ընկերությունը բուծում է իշխանը ցանցավանդակներում արհեստական կերի միջոցով, որը լցվում է ուղիղ լճի մեջ: «Էմի ֆրութ» ընկերության աշխատակից Սեւակ Բոյախչյանը թեպետ ԷկոԼուրի աշխատանքային խմբին թույլ չտվեց  մտնել ծրագրի իրականացման տարածք, բայց տեղեկացրեց, որ ձկների կերը էկոլոգիապես մաքուր է, եւ կանոնները ճիշտ պահպանելու դեպքում ջրի մեջ մնացորդներ չի մնում: Այդպիսով անհասկանալի մնաց, թե ստույգ ինչն է անվտանգ, այն որ լճում կերից մնացորդներ չկան, թե այն, որ կերը էկոլոգիապես մաքուր է, թեպետ պարունակում է ազոտի եւ ֆոսֆորի բարձր կոնցենտրացիա:

Չնայած պիլոտային ծրագրի արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց տեղի բնակիչներից ոչ մեկ չի կասկածում, որ ծրագիրը չեն փակի, այլ, ընդհակառակը, կընդլայնեն: Դեռ ընկերությունն աշխատում է Շորժայի ավազե լճափին` բուծելով նախնական տվյալներով մոտ 12000 մանրաձուկ:

Մայիս 21, 2013 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր