

ԷկոԼուր
Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցանցավանդակային եղանակով ֆոսֆոր եւ ազոտ պարունակող արհեստական կերի հաշվին Սեւանա լճում աճեցնել Սեւանի էնդեմիկ իշխան` տարեկան քանակը մինչեւ 2023թ-ը հասցնելով 50 000 տոննայի: Օգոստոսի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ ցանցավանդակներում աճեցվող ձկների կերի ավելցուկը կյուրացվի խեցգետինների կողմից:
Սակայն գիտնականները կարծում են, որ Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման դեպքում պետք է ճիշտ ընտրվի ձկների կերակրման ռացիոնը, որպեսզի ավելորդ կեր չիջնի լճի հատակ:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Պետք է ճիշտ որոշվի կերային ռեժիմը, քանի որ, օրինակ, ձմռանը սեռահասուն իշխանը կեր չի ուտում»:
Էվելինա Ղուկասյանի խոսքով 2014թ-ին Սեւանա լճից խեցգետնի թույլատրելի որսաչափը կազմել է 400 տոննա:
Օգոստոս 19, 2014 at 15:16
