

ԷկոԼուր
ԷկոԼուրը հարցում է ուղղել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանին` կապված ՀՀ Կոտայքի մարզի Ջրառատ եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղերում ստեղծված արտակարգ իրավիճակի` Սևանա լճից չնախատեսված ջրբացթողումների արդյունքում տների եւ գյուղատնտեսական նշանակության հողերի ողողման հետ: Հարցման մեջ ասված է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` սույն թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 18.00-ից, Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն` վնասվել է բերքը, տուժել են գյուղացիները:
Սույն թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Սևանա լճից ջրբացթողումները հասցնել մինչև 270 միլիոն խմ, ինչը պետք կատարվեր մինչև սեպտեմբերի 1-ը: Նշենք, որ այս որոշման հիմքում ընկած է Արարատյան ավազանի հողօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելը:
Խնդրում ենք տեղեկացնել`
- կառավարության ո՞ր որոշմամբ է Սևանա լճից ջուր բաց թողնվել սեպտեմբերի 27-ին և ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ջրբացթողումը
- ընդհանուր 2014թ-ին որքա՞ն ջուր է վերցվել Սևանա լճից
- ո՞վ պետք է պատասխանատվություն ստանձնի գյուղացիներին վնաս պատճառելու համար»:
Սեպտեմբեր 30, 2014 at 16:02
