

ԷկոԼուր
Հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին: Այս մասին նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Այս փոփոխությունները արված են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը նոր խմբագրության մեջ, որը սույն թվականի հուլիսի 18-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
Հուլիս 22, 2013 at 14:30