Բնապահպանության նախարարությունը թաքցնում է անտառներից Սեւանա լճի ափերի մաքրման մասին տվյալները

Բնապահպանության նախարարությունը թաքցնում է անտառներից Սեւանա լճի ափերի մաքրման մասին տվյալները

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը թաքցնում է անտառներից Սեւանա լճի ափերի մաքրման մասին տվյալները: Գավառի Օրհուս կենտրոնը հարցում է արել Բնապահպանության նախարարությանը, թե որքան փայտանյութ է ստացվել մաքրված տարածքներից, մարզի որ համայնքներում է վաճառվել և որքան է եղել 1խմ փայտանյութի վաճառքի գինը: Սակայն նախարարությունը մերժել է պատասխանել Գավառի Օրհուս կենտրոնին: «Բնապահպանության նախարարությունը պատասխանել էր, որ անտառաշերտի մաքրման արդյունքում ստացված փայտանյութի  քանակին, գնին ու վաճառքին վերաբերող հարցերը կարգավորվում են պայմանագրային հարաբերույթուններով, հարցված տեղեկատվությունը զուտ տնտեսական բնույթի է և չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն» սահմանմանը:  Սակայն Օրհուս կենտրոնը, հարցումը պատրաստելիս, հաշվի էր առել, որ ջրածածկ եղած անտառների մաքրումից առաջացած փայտանյութը հանրային սեփականություն է, որի կառավարումը տրված է հանրային ծառայություններ իրականացնող մարմիններին, հետևապես, չբավարարվելով ստացված պատասխանով, ավելի ճիշտ տեղեկատվության տրամադրման մերժումով, նոր հարցում է  արել Բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով պատասխանել բարձրացված հարցերին, այլապես՝  հինավորել մերժումը», - նշված է Մարի Չաքրյանի նյութում:

Մեր կողմից նշենք, որ ափերի մաքրման հարցը Սեւանի համար մնում է սուր, քանի որ լճի ջուրը բարձրանում է, եւ անտառներից չմաքրված ափերը մնում են ջրի տակ: Ափերի մաքրման համար կառավարությունը ծախսում է զգալի գումարներ, տարեկան` մոտ 125 միլիոն  դրամ (մոտ 400 000 դոլլար): Տեղի բնակիչները խնդրեցին իրենց հնարավորություն տալ ԱՆՎՃԱՐ մաքրել ափերը անտառներից, փոխարենը հատված ծառերն օգտագործել որպես վառելիք: Բնապահպանույան նախարարությանը մնում էր վերահսկողություն իրականացնել այդ գործունեության նկատմամբ: Առաջարկությունը  չընդունվեց:

Հուլիս 19, 2013 at 13:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր