ԷկոԼուրն ահազանգ է ստացել, որ Երևանի ջերմաէլեկտրակայանից ոչ հեռու, Էրեբունի վարչական շրջանում գտնվող ասֆալտի գործարանի արտանետումներից հնարավոր չէ տարածքում շնչել: Ըստ ահազանգի՝ ասֆալտի գործարանը չունի ֆիլտր, և ծանր հոտով ծուխ է արտանետվում մթնոլորտային օդ, ինչի հետևանքով շրջակայքում հնարավոր չէ շնչել։
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ուսումնասիրելու նկարագրած իրավիճակը և ձեռնարկելու կանխարգելիչ միջոցառումներ:
Օգոստոս 17, 2020 at 18:22