ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԵՆ ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ

ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԵՆ ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ

ԷկոԼուր

Կանաչ շարժման ակտիվիստները բավարարված չեն ՀՀ բնապահպանության նախարարության` յուրահատուկ բնական հուշարձանի` Գառնու Քարերի սիմֆոնիայի համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ պատասխանից: Մեկնաբանելով նախարարության պատասխանը` Մարիամ Սուխուդյանը «ԷկոԼուր»-ին գրած նամակում հարցնում է. «Ի՞նչ է նշանակում` ներկայումս հաստատված չեն հուշարձանների քարտեզները, Իսկ ի՞նչ է արվում, որ հաստատվի: Ու՞մ ձեռնտու չէ, որ հաստատվի: Իսկ ու՞ր մնաց մեր մյուս պահանջը, որն ուղղել էինք իրավապահներին, որն է գտնել մեղավորներին եւ պատժել: Այս կետը անտեսե՞լ են: Ինչո՞ւ գործ չի հարուցվել»: Նրա խնդրանքով թեժ գծով այս հարցերը մենք ուղղում ենք բնապահպանության նախարարությանը բաց տեղեկատվության տեսքով:

Օգոստոս 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր