Միջազգային շաբաթ՝ կապարով թունավորումների կանխարգելման նպատակով

Միջազգային շաբաթ՝ կապարով թունավորումների կանխարգելման նպատակով

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Հոկտեմբերի 24-ից 31-ն անցկացվում է «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավը: Այս տարվա թեման է «Համատեղ ջանքեր՝ հանուն առանց կապարի աշխարհի»։  Քարոզարշավի նպատակն է բարձրացնել առողջության վրա կապարի ազդեցության մասին իրազեկվածությունը, կարևորել երկրների ջանքերն՝ ուղղված առավելապես երեխաների առողջության վրա կապարի ազդեցության կանխմանը, պահանջել հետագա գործողություններ` երկրի մակարդակով կարգավորիչ գործողությունների միջոցով կապարային ներկերի վերացման համար: 

«Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել կապարային ներկերի և կապարի ազդեցության այլ աղբյուրների նկատմամբ գործողությունների անհրաժեշտության վրա: Քարոզարշավին կմասնակցեն 35 երկրներից «Աղտոտիչների վերացման հարցերով միջազգային ցանց»-ի (IPEN) 48 կազմակերպություն:
 
Քարոզարշավի անցկացումը «Կապարային ներկերի վերացման  հարցերով գլոբալ դաշինք»-ի նախաձեռնությունն է (Global Alliance to Eliminate Lead Paint), որը համատեղ գլխավորում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Դաշինքի առաջնային նպատակն է նպաստել կապարային ներկերի համընդհանուր վերացմանը` համապատասխան իրավական միջոցների կիրառմամբ՝ յուրաքանչյուր երկրում կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, բաշխումը, վաճառքն ու օգտագործումը դադարեցնելու միջոցով: 

«Կապարի ազդեցությունը մանկան առողջության վրա» տեղեկատվական նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հոկտեմբեր 29, 2021 at 12:11

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր