

Կյանքից հեռացել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, անձնավորություն, ում դերակատարությունն անհնար է գերագնահատել: Նա զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ՝ զոհաբերելով անձնական կյանքը, իր ողջ գիտելիքը նվիրելով մարդկությանը, աշխարհին, ապրումակցելով բնությանը հասցված յուրաքանչյուր հարվածի համար։ Երևանը նրա ուրախությունն ու ցավն էր: Սևանը նրա մտքերի մեջ էր: Հայաստանը նրա բնօրրանն էր, որը նա դրել էր իր կյանքի կենտրոնում, սիրում էր ու պաշտպանում, ինչպես կարող էր:
Հավերժ հիշատակ, Կարինե ջան։
ԷկոԼուր
ԷկոԼուր
Ապրիլ 04, 2022 at 16:21
