

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում մեկնարկել է «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը: Քննարկմանը մասնակցում են Սարահարթ, Շենավան բնակավայրերի բնակիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկումն անցնում է լարված մթնոլորտում: Ընկերության ներկայացուցիչ Վահե Վարդանյանը հայտարարեց, որ իրենց նպատակը առաջարկի վերաբերյալ բնակավայրի կարծիքն իմանալն է: Սակայն այս կոնֆլիկտային պայմաններում և հանրային լսումների կարգում առկա բացերի պատճառով անհնարին է ոչ միայն հասկանալ, թե բնակավայրն ինչ կարծիք ունի, այլև՝ ներկայացնել բնակավայրի լեգիտիմ կարծիքը:
Ապրիլ 07, 2022 at 16:25