«Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

«Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 6-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նրանցից երկուսի ինքնությունը դեռևս պարզված չէ: Չորս զոհերն են՝ Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանն ու Գայանե Ավետիսյանը: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցել է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

«ԷկոԼուրը» ապրումակցում է զոհերի ու տուժածների հարազատներին, շուտափույթ առողջացում մաղթում բուժում ստացող մեր հայրենակիցներին:

 

Օգոստոս 15, 2022 at 10:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր