Էջմիածնի բնակիչներն ահազանգում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում ծառերի վնասման մասին, Մայր Աթոռից վստահեցնում են՝ տեղահանված չորացած ծառերի տեղում նորերն են տնկվելու

Էջմիածնի բնակիչներն ահազանգում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում ծառերի վնասման մասին, Մայր Աթոռից վստահեցնում են՝ տեղահանված չորացած ծառերի տեղում նորերն են տնկվելու

Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Էջմիածին քաղաքի բնակիչները «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ահազանգել են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հարակից կանաչ գոտում առողջ ու կանգուն ծառերն արմատախիլ անելու մասին: Ըստ բնակիչների՝ ծառերի վնասումն իրականացնում են հիմնականում գիշերվա ժամերին: 

«Ծառերն արմատախիլ անելով Մայր Աթոռի բակը վերածում են անապատի: Այս պահին շինարարական աշխատանքներ են տարվում: Թող էլի կանաչապատում անեին, բայց այդ ծառերը ափսոս էին», - նշել են բնակիչները: 

ԷկոԼուրի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ վանական համալիրի տարածքում որևէ առողջ ծառ չի տեղահանվել: «Նկարներում ներկայացված հատվածում նախկինում տուաներ են եղել, ոչ թե ծառեր: Մեկ այլ նկարում, որտեղ ահազանգում են, թե ծառեր չկան, այդ ծառերը հիմա էլ կան, այն նկարում, ուր ամայի տարածք է՝ ուրիշ տեղ է: Այդ աշխատանքների շրջանակում ծառ չի հանվել, եղել են չորացված ծառեր, որոնք տեղահանվել են, և տեղը նոր ծառեր են տնկվելու: Կանաչապատ տարածքն է վերականգնվելու, ավելի գեղեցիկ տարածք պետք է դառնա»,- նշեց նա:

Նոյեմբեր 11, 2022 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր