Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» և կամավորների հայտագրման հարթակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» և կամավորների հայտագրման հարթակ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/login։

«Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։ Այնուամենայնիվ, կան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են պետական գերատեսչություններին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Վերոնշյալ հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն», - նշված է նախարարության պաշտոնական կայքում:

Նախարարությունը նաև գործարկել է կամավորների հայտագրման հարթակ․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։

Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը»։

Սեպտեմբեր 26, 2023 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր