Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը կազմել է 1 միլիոն 590 հազար դրամ

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը կազմել է 1 միլիոն 590 հազար դրամ

Դավթաշեն վարչական շրջանում արձանագրվել է 45 բարդի ծառի ապօրինի հատման դեպք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ծառերը եղել են 8-17 սմ տրամագծով և պատկանել են «Արագաճ բարդի» տեսակի: 

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Հոկտեմբեր 04, 2024 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր