Ո՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՀՎԱԾ ՍՆԴԻԿՈՎ

Ո՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՀՎԱԾ ՍՆԴԻԿՈՎ

ԷկոԼուր

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը չգիտի, թե ինչ կազմակերպության է հարկավոր հանձնել դպրոցի հնացած քիմիկատները: «Ես այսօր լաբորատորիայում ունեմ շատ մեծ քանակությամբ հին քիմիկատներ, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ», -«ԷկոԼուր»-ին ասաց Մխիթար Արշակյանը: Նրա խոսքով` այս խնդիրն ունի ոչ միայն Գնդեվազի դպրոցը, այլ բոլոր այն դպրոցները, որտեղ կան քիմիայի լաբորատորիաներ: «Շատ դպրոցներում, լաբորատորիաները քանդելիս, բոլոր այդ նյութերը հեռացրել են, բայց թե ուր, ոչ մեկս չգիտի: Շատ հնարավոր է, որ նաեւ թափել են:  Իսկ ես չեմ թափել եւ իրավունք էլ չունեմ թափելու», -ասաց նա` նշելով, որ այդ նյութերի մեջ կա բավականին մեծ քանակությամբ սնդիկ, որի պահպանման համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ:

Հաշվի առնելով այդ քիմիկատների տոքսիկության բարձր աստիճանը, շրջակա միջավայրի եւ առողջության համար ռիսկերը` այս խնդիրը պետք է լուծվի ՀՀ կրթության եւ գիտության, բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների կողմից:

Ապրիլ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր