SOS. պոչանքները լցվում են Դեբեդ գետը

SOS. պոչանքները լցվում են Դեբեդ գետը

Լարիսա Փարեմուզյան, Հետք

«Հետքը» մի քանի անգամ ահազանգել է, որ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մերթըլ Փրինս» կորպորացիայի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները  գիշերները թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը: 

Անցած տարիներին  մեզ չէր հաջողվել լուսանկարել, թե ինչպես է կոմբինատը գիշերները պոչանքները լցնում գետը: Տեղանքը լուսավորված չէ, եւ ամենուր  թունավոր պոչանքների լճակներ են, անանցանելի ավտոմեքենայի և հետիոտնի համար:

Օգոստոսի 14-ին` ժամը 18-ի սահմաններում, հեռախոսով  «Հետքին» կրկին ահազանգեցին պոչանքները լեռնահարստացման ֆաբրիկայից այդ պահին  Ախթալա գետակ լցվելու մասին:  Երեկոյան ժամը 20:00-ին ականատես եղանք  տխուր տեսարանի:

Ներկայումս «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է կալանավայրում, նա մեղադրվում է մանկապղծության մեջ, իսկ ընկերությունը ղեկավարում է նրա կինը` Մադլեն Թաշճյանը:

Թունավոր պոչանքները լցվում են գետը, որի ջրով ոռոգվում են Ախթալայի, Քարկոոփի, Շնողի, Ճոճկանի և Նոյեմբերյանի գյուղերի այգիները եւ բանջարանոցները:

Այս իրավիճակը տարիներ շարունակ չստեսնելու է տալիս  բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Լոռու մարզի իրավապահները, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը ուներ «բարձր» հովանավորներ:

Իսկ այդ վտանգավոր տարածքում, որոտեղով պոչանքներն են հոսում, մենք հանդիպեցինք Ախթալա քաղաքի բնակիչ  Գյուլնարային: Նա դույլը ձեռքին  մոշ էր քաղաքում հենց այդ վայրից:  Իսկ  հաջորդ առավոտյան սոցիալապես  անապահով այդ կինը իր հավաքած  մոշը վաճառելու է Ալավերդու շուկայում, կամ գուցե և  Ախթալայի իր հարևաններին` այդպես էլ չգիտակցելով  թունավոր պոչանքներով սնված մոշի վտանգները  մարդու առողջության համար:

Օգոստոս 17, 2011 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր