

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցում տարածվել է հաղորդագրություն, որ Վիշապների այգում ցանկանում են վերսկսել կառուցապատման աշխատանքները: Հաղորդագրությանը կցված է կապույտ ցելոֆանով շրջափակված տարածքի լուսանկարը: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ մեզանից է լսում այդ մասին եւ կփորձեն պարզել իրավիճակը: Մեր կողմից նշենք, որ մեկ ամիս էլ չի անցել, ինչ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց Վիշապների պուրակում ապօրինի շինարարության դադարեցման մասին: Շինարարության դեմ հանդես եկող տեղի բնակիչները եւ հասարակայնությունը հաթղանակի պատվին իսկական տոն կազմակերպեցին:
Սեպտեմբեր 06, 2011 at 16:17
