Պաշտպանենք Թռչկանը

Պաշտպանենք Թռչկանը

ԷկոԼուր

Հասարակայնությունը պաշտպանում է հատուկ պահպանվող տարածք Թռչկանի ջրվեժը փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցումից, որն իրականացնում է «Ռոբշին» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարությունում անօրինական ձեւակերպված փաստաթղթերի հիման վրա:

Տվյալ շինարարությունը խախտում է Հայաստանի կողմից ստորագրված եւ վավերացված միջազգային կոնվենցիաների դրույթերը` ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիա, Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա, «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա, «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիա:

Իրականացվող աշխատանքները խախտում են նաև ՀՀ Ազգային  բնապահպանական օրենսդրությունը` ՀՀ «Հողային օրենսգիրք»-ը, ՀՀ «Ջրային օրենսգիրք»-ը,  «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը,  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը,  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը:

Ներկայումս հանրային փաստաբանները հիմնավորում են պատրաստում Թռչկանի  ջրվեժ հատուկ պահպանվող տարածքի դեմ հանցագործության կատարման` ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու չինովնիկների կողմից անօրինական գործողությունների վերաբերյալ: Թռչկանի պահպանության խումբը Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շարունակմանն ուղղված բոլոր գործողությունները դիտարկում է որպես հանցակցություն:

Հոկտեմբեր 25, 2011 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր