Ավանում ծառերի խորը էտումը առաջացրել է բնակիչների վրդովմունքը (Լուսանկարներ)

Ավանում ծառերի խորը էտումը առաջացրել է բնակիչների վրդովմունքը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ Ավան-Առինջի բնակիչներից, որ «BASIC HOUSE» հագուստի խանութի հարեւանությամբ՝ այգում, ծառերը խորը էտի են ենթարկվում։ «Դա էտում կամ ծառերի թարմացում չենք կարող անվանել. կտրվում են գրեթե բոլոր ճյուղերը, եվ արդյունքում ծառերից մնում են միայն երկար հաստ կամ բարակ ցցեր։ Խանութի տնօրինությունը  շատ է  բարեկարգել, գեղեցկացրել այգին։  Այգին դարձավ  ամռան մեր ամենասիրելի վայրը, իսկ հիմա տեսեք, թե ինչ են անում, բա մեր փոքրիկներին որտե՞ղ տանենք՝ ման տանք, որտե՞ղ նստենք ամռան շոգին…բա ափսո՞ս չեն այդ ծառերը, այդ մատղաշ ճյուղերը»,- վրդովված ասում էին Ավանի բնակիչները։

Հիշեցնենք, որ 2013թ․ գարնանն էլ ծառերը խոր էտի ենթարկվեցին, ինչը կրին առաջացրեց բնակիչների դժգոհությունը։

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտնականները, բազմիցս զգուշացրել են, որ ծառերի խորը էտումը մեծ վնաս է ծառի կենսունակության համար:

Լուսանկարները՝ Գոհար Հաջինյանի

Ապրիլ 10, 2014 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր