

ԷկոԼուր
Եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը: Այս մասին օգոստոսի 11-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակը:
Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությանը` ԷկոԼուրը սկսում է հրապարակել պոչամբարների վերաբերյալ ԷկոԼուրի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Այսպես, Արարատի մարզում` Արարատ քաղաքի մոտ գտնվում է «GeoProMining Gold» ընկերությանը պատկանող ցիանային պոչամբարը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տվյալների` 12 մլն խմ նախագծային ծավալ ունեցող այս պոչամբարը 2012թ-ին արդեն իսկ լցված է եղել 10 մլն խմ պոչանքով: 2012թ-ից սկսած պոչամբարի լցվածությունը զգալիորեն մեծացել է, քանի որ «GeoProMining Gold»-ը ամենաքիչը երկու անգամ մեծացրել է Սոտքի ոսկու հանքավայրի հանքաքարի արդյունահանման ծավալները: Պոչամբարը չունի մեկուսիչ շերտ, ինչի պատճառով մետաղներն աստիճանաբար ներթափանցում են խորքը, որտեղ գտնվում է արտեզյան ջրերի հզոր ավազան:
Օգոստոս 14, 2014 at 16:12
