ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՆՐԱ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՕԴ ԲԱՐՁՐԱՑԱՆ

ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  ՆՐԱ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՕԴ ԲԱՐՁՐԱՑԱՆ

ԷկոԼուր

Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածք ծանր տեխնիկա է մտել: Արդյունքում գերեզմանոցի ծածկը հողին Է հավասերեցվել, վնասվել է գերեզմանոցի  պաշտպանիչ շերտը, խախտվել է մոտ 2 մետր խորությամբ գերեզմանոցի մակերեսին մոտ գտնվող տարողության ամբողջականությունը: Օդում տարածվում է թունավոր նյութերի ամպ:

Նշենք, որ գերեզմանոցում թաղված է ավելի քան 500 տոննա ժամկետանց եւ կիրառման համար արգելվող` քլոր, ֆոսֆոր եւ թունավոր այլ տարրեր ու միացություններ պարունակող թունաքիմիկատ:  

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանը նշեց, որ գերեզմանոցի անվտանգության հարցերով պետք է զբաղվեն ամենաքիչը 4 պետական գերատեսչություններ` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները: «Մենք այս հարցն արդեն մի քանի տարի բարձրացնում ենք, եւ մեզ պատասխանում են, որ իրավիճակը վերահսկելի է: Մենք կարծում ենք, որ այդ վերահսկողությունը պետք է իրականացվի հենց հիմա: Առաջին հերթին պետք է տեղի բնակչությանը պաշտպանել մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերից, որոնց մեջ կարող են լինել այնպիսի թունավոր նյութեր, ինչպես օրինակ` ֆոսգեն գազը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվեց որպես քիմիական զենք»,- ասաց Ելենա Մանվելյանը:

Մարտ 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր