ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ

ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ

Lragir.am

Խորհրդային  շրջանից ժառանգություն մնացած Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն այսօր սպառնում է բնակչությանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կառավարության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակել են ծրագիր` խնդրի լուծման համար:
 
ԱԻՎ տարածքների և բնակչության պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանի խոսքով` այն ժամանակ, երբ գերեզմանոցը կառուցվել է, այն  ժամանակավոր բնույթ պետք է կրեր: Այսօր գերեզմանոցում կա 512 տոննա թունաքիմիկատ, որոնցից 200 տոննայից ավել քլորօրգանական  կայուն նյութեր, որն ըստ Ստոկլհոմի կոնվենցիայի,  որը վավերացվել է ՀՀ կողմից 2001-ին, ենթակա է ոչնչացման: Այժմ թունաքիմիկատների գերեզմանոցը սպառնում է և տարածքին, և բնակչությանը: Բանն  այն է, որ որոշ ժամանակ առաջ անհայտ անձինք տրակտորով մտել են գերեզմանոց, փորել` գանձեր գտնելու նպատակով:
 
ԵԱՀԿ փոխդեսպան Կարիել Հոֆստրանը, կարևորելով խնդրի շուտափույթ լուծումը, ասում է, որ մի քանի փուլով են հարցը լուծելու. Առաջին` շատ արագ արձագանքում. թունակքիմիկատներով ծածկված տարածքը պետք է շուտափույթ ծածկվի, որովհետև հիմա այն լավ վիճակում չէ: Վիճակը վտանգավոր է, քանի որ այդ թունաքիմիկատները անձրևաջրի հետ կարող են լցվել գետեր: «Հիմա առաջին հերթին դրենաժային համակարգը պետք է վերականգնվի, որը թույլ չի տա ջուրը հոսի գերեզմանոց, և թունաքիմիկատները հանել այդ տարածքից դուրս: Տարածքը պետք է ծածկվի և ամբողջությամբ պարսպապատվի, որից հետո հետագա գործողություններին կանցնենք», նշեց Կարել Հոֆստրանը` ավելացնելով, որ վերջնականապես երբ պարզ կդառնա, թե ինչ նյութեր կան գերեզմանոցում, արդեն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կորոշվի հարցին վերջնական լուծում տալ:
 
Աշխատանքները թանկ են արժենալու, մինչև 20-30 միլոն դոլար կամ եվրո, ինչը, ըստ Հոֆստրանի, առանց միջազգային կազմակերպությունների, դժվար կլինի իրականացնել: Հոֆստրանը հ/կ-ների դերը իրազեկման հարցերում շատ բարձր է գնահատում, քանի որ այս հարցում դարձյալ ահազանգել են հ/կ-ները: Հաջորդը Ալավերդին է լինելու, որտեղ արդեն հ/կ-ները ուսումնասիրություններ են կատարում` պարզելու, թե ինչ թունաքիմիկատներ են թաղված այնտեղի գերեզմանոցում, քանի որ այնտեղ էլ է լավ վիճակ չէ:
 
Նախնական աշխատանքների համար Կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20-30 միլոն դրամ/ գումարի չափն կճշգրտվի/ այս հրատպ աշխատանքնրը կատարելու համար: ՀՀ վարչապետը նամակներ է հղել բոլոր միջազգային կազմակերպություններին` այս աշխատանքների իրականացմանը աջակցելու համար:
 
Մինչև այսօր բնակչության կողմից  առողջության վատթարացման հետ կապված դեպք չի գրանցվել, իսկ տրակտորով գերեզմանոց մտածները, թեև հարուցվել է քրեական գործ, բայց դեռ չեն հայտնաբերվել: 

Ապրիլ 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր