Յուլիա Կուլեշովա, Դելովյ Էքսպրես
Էկոլոգիական աղետը, որի մասին գրեթե 10 տարի զգուշացնում էին էկոլոգները, բռնկվեց: Ավիրվել է Երեւանի ծայրամասում գտնվող եւ Էրեբունի համայնքի մեջ մտնող Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցը (3500 քառակուսի մետր տարածքով): Այդտեղ 1982թ. թաղվել են ավելի քան 500 տոննա մոտ 35 անուն ժամկետնանց եւ արգելված պեստիցիդներ եւ թունաքիմիկատներ: Այս թունաքիմիկատների 60%-ն իրենցից ներկայացնում են կայուն քլորօրգանիկ միացություններ, որոնք հողում շատ երկար պահպանվում են:
…պարկեր, երկաթե տարողություններ, թունաքիմիկատներով արկղեր, որոնք թաղված էին 1,5-2 մետր խորությամբ, դուրս են բերվել մակերես եւ վնավել: Թունավոր գոլորշիները տարածվել են 10 կմ շառավղով:
…գերեզմանոցը կառուցվել է 28 տարի առաջ «Սելխոզքիմիա» կազմակերպության նախաձեռնությամբ…
ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2010թ. ապրիլի 17-ի հետազոտությունների համաձայն` նախնական տվյալներով գերեզմանոցի տարածքից վերցված նմուշները պարունակում են մկնդեղի, սնդիկի, ԴԴՏ-ի, գեկսաքլորցիկլոգեկսանի, ֆոսֆորի օքսիդի բարձր դոզաներ: Առողջապահության նախարարությունն իր կողմից անցկացված վերլուծությունների արդյունքների մասին լռում է, բնապահպանության նախարարությունը հաշվում է, թե որքան կարժենա շտապ միջոցառումների ձեռնարկումը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասում է վարչապետի կարգադրությանը, որպեսզի սկսի գործել:
Չինովնիկներն ավիրված գերեզմանոցի տարածք ժամանեցին քիմիական պաշտպանության կոստյումներով, մոտակա գյուղերի բնակիչները նման կոտյումներ չունեն, նրանք ընդհանրապե ոչ մի կերպ պաշտպանված չեն իրենց գլխին թափված աղետից: Գրեթե երկու ամիս է անցել գերեզմանոցի ավիրման փաստի հայտնաբերումից, բայց ոչինչ արված չէ:
Մայիս 04, 2010
