Վտանգված է Մարց գետը

Վտանգված է Մարց գետը

ԷկոԼուր

Վտանգված է Մարց գետը: Այս ահազանգն «ԷկոԼուր»-ը ստացավ Ռուդիկ Ապիցարյանից: Գետի վրա փոքր ՀԷԿ են կառուցում: Տեղադրվող խողովակների շառավղից միայն կարելի է հասկանալ, որ ոչ մի էկոլոգիական թողք չի լինի, եւ գետի հունի ողջ 5-6 կմ հատվածը կչորանա: Ապիցարյանը գրում է, որ դա այն վայրն է, որտեղ հանգստանում են Մարց գյուղի բնակիչներն իրենց հյուրերի հետ, ընդ որում` անվճար, ընդգծում է նա:

«ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկում Բնապահպանության նախարարություն:  Խնդրում ենք` տեղեկացրեք, Մարց գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը ներկայացվել է բնապահպանական փորձաքննության եւ արդյոք այդ նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացվել են: Եթե նախագիծը փորձաքննության ներկայացված չէ , եւ լսումներ չեն անցկացվել, ապա այս տեղեկատվությունը ընդունեք որպես ահազանգ, որը տեսչական ստուգումներ է պահանջում:

Փետրվար 27, 2012 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր