Շնող գետն այլևս նախկինին նման չէ

Շնող գետն այլևս նախկինին նման չէ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտում ապօրինաբար հանք շահագործող «Վալլեքս» գրուպի անդամ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը շարունակում է բացասական կերպով անդրադառնալ Շնող գետի վրա: 2014թ. ապրիլի 13-ին արված լուսանկարները ցույց են տալիս, որ Շնող գետով հոսում է անտառահատված և բացատված տարածքի հողաշերտը: Գարնանային անձրևներն ավելի են արագացնում հողաշերտի էրոզիան և գետը լցնում ոչ միայն հողաշերտը, այլև բաց ապարների այն պարունակությունը, որի մեջ արդեն կան բազմաթիվ ծանր մետաղներ:

 Թեղուտի հանքի հետ կապված պարբերաբար են խնդիրներ ծագում: Դեռևս մարտ ամսին համայնքի բնակիչներն ահազանգեցին, որ հանքի պոչամբարի պատվարը քանդվել է, և թունավոր պոչանքն արտահոսում է:

 Հունվարի 28-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգ ստացավ, որ Շնողը կրկին աղտոտված է, աղտոտված գետի լուսանկարները հրապարակվեցին ֆեյսբուքում և նախաձեռնության կայքում: Այս անգամ գետն աղտոտված էր թունավոր պոչանքի թափոններով, ինչը նույնիսկ անզեն աչքով տեսանելի է լուսանկարներում:

 Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Թեղուտ և Շնող համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Պապոյանն ընդունել էր, որ «հանքարդյունաբերական թափոնով մի պահ են աղտոտել», իսկ պարբերաբար դեպի գետ են արտազատում՝ իբր խճի արտադրամասի արտադրական ջրերը և իրենք խոստանում են այսուհետև գրաֆիկով գետն աղտոտել: Հանդիպման մանրամասները հաղորդել է Հետք-ը, հոդվածում «Վալլեքս»-ի տարբեր ընկերությունների նույն աշխատակիցները պնդում էին, որ իրենց «հրաշք» հանքը «եվրոպական ստանդարտներով» է աշխատում և իրենք երբեք չեն աղտոտում:

Թեղուտի հանքի հնարավորինս շուտ փակումը կփրկի Հայաստանը վերահաս բազմատեսակ և ծանրագույն աղետներից:

 
 


13:51 Ապրիլ 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news