ԷկոԼուրը հրապարակում է Ալավերդու, Ախթալայի և Շնողի աղտոտվածության վերաբերյալ չեխական կազմակերպությունների ուսումնասիրությունները

ԷկոԼուրը հրապարակում է Ալավերդու, Ախթալայի և Շնողի աղտոտվածության վերաբերյալ չեխական կազմակերպությունների ուսումնասիրությունները

ԷկոԼուր

ԷկոԼուրի կայքում արդեն հասանելի են «Ծանր մետաղները Հայաստանի Լոռու մարզի հանքարդյունաբերական և մետալուրգիական օբյեկտների շրջակայքում» և «Կայուն օրգանական աղտոտիչները (ԿՈԱ) Ալավերդու հավերի ձվերում, Հայաստան» ուսումնասիրությունները: Այս ուսումնասիրություններն իրականացվել են չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հասարակական կազմակերպության և Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի մասնագետների կողմից «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում:

Այս ուսումնասիրությունների արդյունքները քննարկվեցին 2018թ-ի դեկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի ընթացքում: Համաժողովի մասնակիցները ընդունեցին բանաձև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքներում հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածության և առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ: Այն համաժողովի մասնակիցների անունից «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները 2018թ-ի դեկտեմբերին ուղարկեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ կառավարությունը մինչ օրս չի արձագանքել այդ բանաձևին և դրանում առկա առաջարկություններին:

Փետրվար 20, 2019 at 18:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր