Բնապահպանության նախարարը կաշկանդված չէ դատախազությանը տրված հանցագործության մասին հաղորդումից

Բնապահպանության նախարարը կաշկանդված չէ դատախազությանը տրված հանցագործության մասին հաղորդումից

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Թեղուտի հանքավայրի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստացել, եւ կաշկանդված չէ քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված հանցագործության մասին հաղորդումից: «Մեզ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել: Երբ որ մեզ կներկայացվի փաստաթուղթ, այն ժամանակ մենք պաշտոնական մեր դիրքորոշումը կհայտարարենք: Եթե մեզ ներկայացվի փաստաթուղթ, ապա այդ փաստաթղթով ենթադրվում է լսումների ընթացակարգ, մասնագիտական լսումների ընթացակարգ, անկախ փորձագետների: Հենց որ մեզ ներկայացնեն, մենք էլ կաշկանդված չենք հանրությանը ներկայացնելու, կարծիքները հավաքելու, մասնագիտական քննարկում անելու, անկախ փորձագետ ներգրավվելու եւ այսպես շարունակ»,- այս մասին դեկտեմբերի 26-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարար Արամ Հարությունյանը:  Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ դատախազություն: Ակտիվիստները «ACP» ընկերությանը մեղադրում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն անօրինական շահագործելու մեջ` որպես հիմնավորում ներկայացնելով` «Environmental Resource Management» (ERM) կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն ընկերությունը Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքներն իրականացնում է ոչ թե 2006թ. ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ով, այլ 2010 թվականին կազմված նոր նախագծով, որը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության:

Դեկտեմբեր 26, 2012 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր