ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Թեղուտի մասին

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Թեղուտի մասին

ԷկոԼուր

Սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Շնող համայնքում տեղի ունեցած մեղրի տոնավաճառին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: ԷկոԼուրի հետ զրույցում դեսպանը մեկնաբանեց  «կանաչ տնտեսության» իրականացման հնարավորությունները այնտեղ, որտեղ բաց եղանակով շահագործվում է Թեղուտի պղինձմոլիբդենային հանքավայրը:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

«Ես այստեղ չեմ, որպեսզի Հայաստանի կառավարությանը ասեմ, թե որտեղ բացել հանքեր և որտեղ ոչ: Այն ամենը, ինչ կարող եմ ասել, որ մենք՝ ԱՄՆ-ն, որպես Հայաստանի գործընկեր, փորձում ենք աշխատել կառավարության, քաղաքացիական հանրության և համայնքների հետ, որպեսզի լավագույնս օգտագործվեն Հայաստանի ռեսուրսները, Հայաստանի հողը` առանց վնասելու շրջակա միջավայրին, որպեսզի բոլորը համայնքում օգուտ քաղեն տարածաշրջանում ծավալվող տնտեսական գործունեությունից»,-նշեց դեսպանը: Ջոն Հեֆֆերնի և տոնավաճառի մյուս մասնակիցների հետ հարցազրույցները` տեսանյութում:



Սեպտեմբեր 17, 2013 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր