ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎՃԱՐ ՋՈՒՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ` ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՎՃԱՐՈՎԻՆ

ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎՃԱՐ ՋՈՒՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ` ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՎՃԱՐՈՎԻՆ

ԷկոԼուր

Մինչեւ տարեվերջ Ստեփանավան-Նոյեմբերյան խմելու ջրի ջրագիծը կբերվի Թեղուտ եւ Շնող համայնքներ: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Թեղուտ համայնքի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը: Նրա խոսքերով` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ  պայմանագրային բոլոր աշխատանքներն ավարտված են, եւ շինարարական աշխատանքները կսկսվեն մայիսից: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բերելու է միայն ջրագիծը, իսկ մնացած ներքին աշխատանքները կատարելու են համայնքները:

Ջրի խնդիրն այս համայնքներում սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումից հետո, որի շրջանակներում փոխվեց տեղի գետի հունը: Մինչ այժմ Թեղուտի եւ Շնողի բնակիչները ջրի համար չեն վճարել, քանի որ օգտվել են տեղի լեռների ինքնահոս աղբյուրներից: Սակայն ջրագծի բերվելուց հետո, նրանք ստիպված կլինեն վճարել իրենց օգտագործած ջրի համար:  «Ավելի լավ է վճարովի ունենալ, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց Հարություն Մելիքսեթյանը:

Հիշեցնենք, որ ջրի խնդիրը 2006թ. բարձրացրեց Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ում եղբայրը գլխավորում է Թեղուտի ծրագրի ազդեցության տակ գտնվող մյուս համայնքի` Շնողի գյուղապետարանը: 2006թ. դեկտեմբերի 12-ին Վանաձորի Օրհուս կենտրոնում տեղի ունեցող ծրագրի քննարկման ժամանակ Քոչինյանը մտավախություն հայտնեց, որ ծրագրի իրականացման տարածքը սակավաջուր է, եւ որ պետք է լավ մտածեն տեղի տեղի բնակչությանը ջրով ապահովելու հարցի մասին: Ի պատասխան` «ACP» ընկերության (մտնում է«Vallex» խմբի ընկերությունների մեջ) ներկայացուցիչները խոստացան, որ բոլոր առաջարկությունները հաշվի կառնվեն:

Մարտ 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր