

ԷկոԼուր
2010 թվականի ապրիլի 26-ին` ժամը 13:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մովսես Խորենացի 162a) դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով:
Սույն քրեական գործի շրջանակում երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հրավիրվել է դատարան՝ որպես վկա, այլ ոչ մեղադրյալ: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը մի քանի ամիս շարունակ մեղադրվում էր սուտ մատնության, ուսուցչին զրպարտելու համար:
Ապրիլ 23, 2010
