Արդյոք Մելիք գյուղը կհամաձայնի նոր պոչամբարի կառուցմանը, պարզ կլինի շուտով

Արդյոք Մելիք գյուղը կհամաձայնի նոր պոչամբարի կառուցմանը, պարզ կլինի շուտով

ԷկոԼուր

«Մեգո Գոլդը» Մելիքում, այնուամենայնիվ, հասարակական լսումներ կանցկացնի։

Սույն թվականի մարտի 28-ին՝ ժամը 12.00-ին, Մելիքի գյուղապետարանում, տեղի կունենան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ»-ը նույն թեմայով հասարակական լսումներ անցկացրեց Երեւանում սույն թվականի փետրվարի 12-ին։ Սակայն մելիքցիները պահանջեցին այն անցկացնել իրենց գյուղում եւ հաշվի առնել իրենց կարծիքը։ Արդյոք գյուղը կհամաձայնի նոր պոչամբարի կառուցմանը, թե ոչ, պարզ կլինի մարտի 28-ին։

Մարտ 18, 2014 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր