Երևանում կանցկացվի «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով ակցիա

Երևանում կանցկացվի «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով ակցիա

ԷկոԼուր

«Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը սույն թվականի օգոստոսի 25-ին` ժամը 10:00-13:00-ն, Զաքյան 10 հասցեում, կազմակերպում է «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով ակցիա: «Միացեք մեզ, ու սեպտեմբերին ընդառաջ եկեք հավաքենք ու աղբամանից փրկենք տանը մնացած հին թղթերը, սևագրերը, պիցցայի կամ կոնֆետի տուփերը ու հենց այս վարկյանից դեռ աղբամանում չհայտնված պլաստիկե ու ապակե շշերը: Միասին կհավաքենք դրանք ու կտեղափոխենք վերամշակման»,- Facebook սոցիալական ցանցում կոչով հանդես է եկել «Էկո աղբ» ՀԿ-ն:

«Ակցիայի նպատակն է Հայաստանում թափոնների տեսակավորման խնդիրները բարձրաձայնելը, լուծումներ գտնելը և նոր մշակույթ ձևավորելը»,- ԷկոԼուրին հայտնեց «Էկո աղբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուսաննա Գևորգյանը: Նա նշեց, որ Երևանում անցկացված նախորդ ակցիայի ընթացքում հավաքագրվել է 1495կգ թուղթ և 90կգ պլաստիկ: Նման ակցիաներ իրականացվել են նաև Լոռիում, Տավուշում:

Ակցիային աջակցում են «Team Time» հակասրճարանը, «Coca-Cola» երջանկության գործարանը, Հայաստան ծառատունկ ծրագիրը:

13:07 Օգոստոս 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news