Հայաստանի պոչամբարների կեսը Սյունիքի մարզում են (Լուսանկարներ)

Հայաստանի պոչամբարների կեսը Սյունիքի մարզում են (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հայաստանում կա 19 պոչամբար, որոնցից 9 Սյունիքի մարզում են: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանում են` Ողջի գետի աջափնյա վտակի վրա գտնվող, Քաջարանի ու  Փուխրուտի պոչամբարները, ինչպես նաև Ողջի գետի վրա գտնվող, Լեռնաձոր գյուղի և Արծվանիկ գետի վրա գտնվող պոչամբարը: Նախագծային հզորություններն են` համապատասխանաբար 3, 3.2, 30 և 310 մլն խմ, լցված են` համապատասխանաբար 3, 3.2, 10 և 95 մլն խմ: Երեք պոչամբարներ կոնսերվացված են, չորրորդը գործում է:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանում են Դարազամի գետի վրա գտնվող, ինչպես նաև «Հովիտ 1» և «Հովիտ 2» պոչամբարները: Նախագծային հզորություններն են` համապատասխանաբար 40.9, 9.08 և 17.9 մլն խմ, լցված են` համապատասխանաբար 38.6, 0.9 և 3.5 մլն խմ: Երեք պոչամբարներն էլ գործող  են:

«Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին պատկանում է Գեղանուշի պոչամբարը: Նախագծային ծավալը 4.6 մլն խմ, լցված է 2.5 մլն խմ, պոչամբարը գործող է:

Դաստակերտ գյուղի մոտ տեղակայված է Այրիգետի վրա գտնվող պոչամբարը: Նախագծային հզորությունը 3.1 մլն խմ է, լցված է 1.5 մլն մ3, պոչամբարը կոնսերվացված է:

Ներկայացնում ենք Սյունիքի մարզում գտնվող որոշ պոչամբարների լուսանկարներ:

Հուլիս 13, 2012 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր