

Նաիրա Կարապետյան, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
Պլաստիկե աղբը հասել է 2829 մ բարձրություն ունեցող, բնության հուշարձան Արմաղան լեռ:
Արմաղանը հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է գմբեթավոր եկեղեցի։
«Արմաղանում աղտոտվածությունն ավելացել է «հաց ուտելու» վայրի կառուցումից հետո: Բոլորը գնում են այնտեղ, զվարճանում, բաժակ են բարձրացնում, նայում սրբին, կենաց ասում, իսկ հետո աղբը թողնում և հեռանում»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՍՊ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանը: Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ իր ուղեկից զբոսաշրջիկները, տեսնելով աղբը, իրենք են այն հավաքել:
Ըստ Տիգրան Բաղիշջանյանի` աղբի դեմ պայքարի համար անհրաժեշտ է, որ մարդիկ ստանան էկոլոգիական դաստիրակություն, ինչպես նաև անհրաժեշտ է աղբավերամշակման գործարան հիմնել:
Լուսանկարները`Տիգրան Բաղիշջանյանի


Մարտ 25, 2019 at 18:17
