

ԷկոԼուր
Ապրիլի 27-ին «Доброе дело» նախաձեռնության անդամներն աղբից մաքրեցին Երևանի բուսաբանական այգու տարածքը: Աշխատանքներին մասնակցեցին կամավորներ Երևանից, Դիլիջանից, Սպիտակից, Գյումրիից և Սիբիրից:
«Հավաքվեց շուրջ 50 պարկ, որից կեսը հաջողվեց տեսակավորել ըստ պոլիէթիլենի, պլաստիկի, ապակու և ուղարկվեց վերամշակման «էկոաղբ» բնապահպանական հասարակական կազմակերպություն: Ցանկանում ենք այդ աղբի վերամշակումից ծաղկամաններ ստանալ, ծաղիկ տնկել և վերադարձնել բուսաբանական այգի»,- ԷկոԼուրին հայտնեց Հայաստանում «Доброе дело» նախաձեռնության կազմակերպիչ Մարիամ Սուխուդյանը:
Ինչպես հայտնեց Մարիամ Սուխուդյանը, «Доброе дело» նախաձեռնությունը սկիզբ է առել Թայլանդի Կո Սամուի կղզուց: «Արթուր Սիտա անունով մի մարդ խորհրդանշական ավել է նետել որպես մարտահրավեր` աղբից շրջակա միջավայրը մաքրելու, ծառատունկ կազմակերպելու և բարեկարգելու համար, և որ այդ մարտահրավերն աշխարհով մեկ տարածվի: Մենք էլ վերցրել ենք այդ մարտահրավերը: Առաջին ակցիան Երևանի բուսաբանական այգում էր, հետո այդ խորհրդանշական ավելը մենք նետելու ենք Դիլիջան, այնուհետև կարող է Թբիլիսի և քաղաքներ»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:
Այս նախաձեռնությանը միացել են աշխարհի շատ քաղաքներ:



Լուսանկարները տրամադրել է մարիամ Սուխուդյանը:
Ապրիլ 29, 2019 at 15:25
