

ԷկոԼուր
Հունիսի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակին ներգրավվել է 1898 միավոր տեխնիկա, կիրառվել են մաքրման տարբեր տեսակի շուրջ 46 հազար 481 գործիքներ: Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մարզերում մաքրվել է 98 աղբակույտ։
Համապետական մաքրության աշխատանքներին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և բազմաթիվ կամավորներ։
Աղբից մաքրվել են փողոցներ, բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, անտառամերձ ու ճանապարհամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, ինչպես նաև՝ պատմամշակութային հուշարձանների տարածքներ։
Հունիս 10, 2019 at 14:28
