Քաղաքացին մտադիր է մետաղների թափոնների ձուլման արտադրամաս կառուցել Էրեբունի վարչական շրջանում

Քաղաքացին մտադիր է մետաղների թափոնների ձուլման արտադրամաս կառուցել Էրեբունի վարչական շրջանում
Լեյլա Խաչատրյանը մտադիր է Երևանի Էրեբունի վարչական շրջանում մետաղների թափոնների ձուլման արտադրամաս կառուցել: 
 
2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11։00-ին, Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Լեյլա Խաչատրյանի կողմից ներկայացված Արին Բերդ 22/1 հասցեում նախատեսվող մետաղների թափոնների ձուլման արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Որևէ այլ տեղեկություն այս ծրագրի վերաբերյալ դեռևս հրապարակային չէ: 
 
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի մեկ այլ հատվածում՝ Ավան վարչական շրջանում, «Քոփփեռ» ՍՊԸ-ն պատրաստվում էր նույնատիպ՝ պղնձի ու ալյումինե ջարդոնների ձուլարան հիմնել: Սակայն քաղաքացիական հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց՝ ներկայացնելով այդ ծրագրի վտանգները: Արդյունքում՝ 2021թ. Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն տվեց ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության հայտին: Երևանի քաղաքապետարանը նույնպես մերժել է ծրագրի իրագործումը: 

Մարտ 28, 2022 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր