Aysor.am
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ)` Տեխնիկական, ճարտարապետական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ընկերության (EPTISA) հետ համատեղ, մեկնարկում են «Աղբի կառավարում» քարոզարշավ: Ինչպես Aysor-ը տեղեկացավ ՏԲԿ-Հայաստան կենտրոնից, քարոզարշավի շրջանակներում մշակվել է սոցիալական տեսահոլովակ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռուսաստանում: Ծրագիրն իրականացվում է «Թափոնների կառավարում» նախագծի շրջանակներում` Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ:
«Այս նախագծի նպատակներից են պատասխանատու պետական կառավարման մարմինների կարողությունների բարձրացումը ԵՄ անդամ պետություններում թափոնների կառավարման խնդրին մոտեցումների, փորձի փոխանակում, ազգային թափոնների կառավարման քաղաքականության զարգացման ծրագրին աջակցություն և այլն»,- հայտնեցին կենտրոնից:
Սեպտեմբեր 27, 2010
