

Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք, Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին և Վարսեր բնակավայրերի վարչական, կրթական և բիզնես կառույցներում տեղադրվել են թղթե, ապակե և պլաստիկե թափոններ տեսակավորելու համար նախատեսված տեսակավորման տարաներ: Ընդհանուր առմամբ՝ «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակներում թափոնամաններ են տրամադրվել շուրջ 200 տնտեսությունների:
Ծրագիրն իրականացնում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագիրը միտված է նպաստելու վերամշակման ենթակա թափոնների կառավարման նոր մեխանիզմի ներդրմանը Ծաղկունք համայնքում, որը շնորհիվ ոչ միայն նվազում է աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը, այլ բարձրանում է քաղաքացիների ներգրավվածությունը համայնքներում թափոնների տեսակավորման գործում: Յուրաքանչյուր տնային տնտեսությունում տեսակավորման ամանների տեղադրումը թույլ է տալիս հիմք դնել թափոնների կառավարման նոր մոտեցմանը, որը նպատակ ունի հիմնարար լուծում տալ թափոնների կառավարման մեծագույն խնդրին: Ծրագրի շրջանակներում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն կազմակերպում է նաև թափոնների հավաքագրման և դրանց վերամշակման կայան տեղափոխման աշխատանքները, իրականացնում է մի շարք կրթական և այլ միջոցառումներ՝ ակտիվորեն համագործակցելով համայնքապետարանի և շահառու այլ կառույցների հետ:
Դեկտեմբեր 15, 2023 at 16:32