ԷկոԼուրը ներկայացնում է «Աղբավայր՝ բաց երկնքի տակ» տեսանյութը: Հայաստանի չորս մարզերում տեղակայված Թալինի, Հաղարծինի, Եղեգնաձորի և Վանաձորի աղբավայրերի օրինակով ներկայացվում են երկրում աղբի կառավարման խնդիրները:
Նշենք, որ Հայաստանում տարեկան առաջանում է շուրջ 750 հազար տոննա աղբ: Սակայն չկան հստակ տվյալներ, թե որքան աղբ է կուտակվում աղբավայրերում, որքանը թափվում բնության մեջ՝ ձևավորելով ինքնակամ աղբակույտեր։
Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մարտ 28, 2024 at 19:19